Իսպանական մամուլի տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն կարող է դառնալ ֆուտբոլի պատմության մեջ առաջին խաղացողը, ով մեկ մրցաշրջանի ընթացքում Պրեմիերայի շրջանակներում կարողացել է գրավել բոլոր թիմերի դարպասները:
Այդ ցուցանիշը գրանցելու համար «արքայական ակումբ»-ի առաջատարին հարկավոր է ընթացիկ մրցաշրջանի մնացած խաղերում գնդակն ուղարկել երկու թիմերի՝ «Մալյորկա»-ի և «Բարսելոնա»-ի դարպասները:
Նշենք, որ ավելի վաղ կատալոնական ակումբի նախկին հարձակվող բրազիլացի Ռոնալդոն մեկ մրցաշրջանի ընթացքում գրավել է 19 ակումբների դարպասները, բայց այդ ժամանակ Լա Լիգայում հանդես էին գալիս 22 թիմեր:







































