Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը հանդիպել է Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: News.az կայքը, փոխանցելով ռուսական դեսպանատան հաղորդագրությունը, նշում է, որ դեսպանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունից շնորհակալություն է հայտնել Ռուսաստանում էթնիկ խնդիրներին ուշադրություն ցուցաբերելու համար, հատկապես՝ դեկտեմբերի 20-ի նախագահի ուղերձից հետո: Դեսպանը նաև իր երկրի պատրաստակամությունն է հայտնել կրոնական ծայրահեղականության և էքստրեմիզմի դեմ պայքարում սերտ համագործակցել Կովկասի մուսուլմանների կազմակերպության և Ադրբեջանի պետական մարմինների հետ: