Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3.71 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 390 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 390.25 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.58-ով և կազմել 389.22 դրամ:










































