Միայն ամերիկացիների 23 տոկոսն է կողմ իրենց երկրի` Աֆղանստանում տարվող պատերազմին: Այսպիսին են The New York Times-ի ու CBS News-ի պատվերով իրականացված հարցախույզի արդյունքները:
Ամերիկացիների 69 տոկոսը կցանկանար, որ ԱՄՆ-ը չմասնակցեր այդ պատերազմին: 4 ամիս առաջ այդ կարծիքին էր ամերիկացիների 53 տոկոսը: Մյուս հարցումները ևս վկայում են այն մասին, որ ամերիկացիների մեծ մասը չի ողջունում Աֆղանստանի հետ պատերազմի միտքը:
The New York Times/CBS News-ի հարցումը կատարվել է մարտի 21-25-ը: Հրապարակման մեջ ներկայացված են նաև 2009թ. հարցումների արդյունքները: Այսպիսի ցածր արդյունքներ դեռ չեն եղել` կապված աֆղանական պատերազմի հետ:
Ամերիկացիների տրամադրությունների փոխոխության վրա կարծես ազդել են վերջին շրջանի դեպքերը: Մարտի 11-ին ամերիկացի զինվորական Ռոբերտ Բեյլսը, ինչպես պնդում է մեղադրող կողմը, երկու աֆղանական գյուղերում սպանել ու մասնատել էր 17 խաղաղ բնակիչների: Մինչ այդ Աֆղանստանում մեծ աղմուկ էր բարձրացրել Ղուրանի այրումը ամերիկացի զինվորների կողմից:
Համաձայն գործող ծրագրերի` ԱՄՆ-ը պետք է Աֆղանստանից իր զորքերը դուրս բերի 2014թ.:







































