Wednesday, 10 06 2026
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը

Գրիգոր Մելիքսեթյանը հավաքականի մարզաշապիկ երբեք չի հագնի. Ռուբեն Հայրապետյան

Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ ուսխորհրդի նախաձեռնությամբ, որի նպատակն էր ակտիվացնել ուսանողների ներգրավվածությունը հավաքականի երկրպագուների ակումբներին։

Ուսանողներից մեկի հարցադրմանը, թե ինչու են հավաքականի ֆուտբոլային հանդիպումների տոմսերը թանկ՝ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ իրականում տոմսերի արժեքը իրենք չեն վերահսկում, և իր կարծիքով՝ սահմանված գինն այնքան էլ թանկ չէ. «Մեր քայլերը վերահսկվում են ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից։ Խաղի տոմսերի արժեքը նույնպես նրանց կողմից է սահմանվում, որի համաձայն դրանք չպետք է լինեն 10 ամերիկյան դոլարից քիչ և չպետք է գերազանցեն 300 ամերիկյան դոլարը։ Հավաքականի խաղերի տոմսերը 3000-8000 դրամ են, ինչը չեմ կարծում, որ մեծ թիվ է»։ Իսկ թե ինչ պետք է անել մարզչական լուրջ կրթություն ստանալու համար՝ Հայրապետյանը նշեց, որ մեր երկրում այդ ուղղությամբ արվում են լուրջ քայլեր. «Արդեն չորրորդ տարին է Հայաստանը ունի լիցենզիա և իրականացնում են դասընթացներ։ Այդ դասընթացներին մասնակցելու և քննությունները բարեհաջող անցնելու դեպքում կարելի զբաղվել մարզչական աշխատանքով»։

Ուսանողների հարցին՝ ինչպե՞ս է պատրաստվում հավաքականը Իտալիայի հետ կայանալիք հանդիպմանը, հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանեց, որ իրենք ոչ մի խաղ հատուկ չեն առանձնացնում և պատրաստվում են նույն տեմպերով. «Խմբում տաս խաղ է լինելու, և մենք բոլոր խաղերին պատրաստվելու ենք նույն կերպ։ Մեր հիմնական նպատակն է, որպեսզի ֆուտբոլիստները հնարավորինս քիչ վնասվածքներ ստանան»։

Խոսելով հավաքականում հնարավոր փոփոխություններ իրականացնելու մասին՝ ՀՖՖ-ի նախագահը նշեց, որ ամենայն հավանականությամբ հավաքական կգա Նորայր Մամեդովը։ Իսկ ինչ վերաբերում է Գրիգոր Մելիքսեթյանին՝ Ռուբեն Հայրապետյանը կտրականապես բացառեց նրա վերադարձը ազգային հավաքական. «Գրիգոր Մելիքսեթյանը հավաքականի մարզաշապիկ երբեք չի հագնելու, քանի որ չի համապատասխանում որակական հատկանիշներին։ 26 տարեկանում նա դեռևս մնացել է 10 տարեկանի մակարդակի»։

Խոսելով մարզերում ֆուտբոլի զարգացման հնարավորություններից՝ Ռուբեն Հայրապետյանը հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ նույնպես տարվում են աշխատանքներ. «Այս պահին Գյումրիում շուրջ 8 դպրոց է կառուցվում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար։ Լոռիում նույնպես ցանկանում էինք կառուցել դպրոցներ, անգամ տարածք էր տրամադրվել Լոռու քաղաքապետարանի կողմից, սակայն կասեցվեց բնակչության բողոքների համաձայն»։

Սարգիս Հովսեփյանն էլ խոսելով իր երազանքների մասին նշեց, որ իր երազանքը եղել է ազգային հավաքականում խաղալը, իսկ հիմա միակ երազանքն է որդու հետ դուրս գալ մարզադաշտ։

Հավաքականի ուժեղ լինելու հանգամանքում ՀՖՖ-ի նախագահը շատ կարևորեց երկրպագուների ակտիվությունը՝ նշելով, որ երկրպագուն է ստիպում լավ ֆուտբոլ խաղալ. «Այսօր խաղերն անցնում են գրեթե դատարկ տրիբունաներում։ Իսկ որպեսզի հավաքականը ուժեղ լինի պետք է, որ երկրպագուները գան տրիբունա, քանի որ նրանք են ստիպում ֆուտբոլիստներին լավ խաղ ցույց տալ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում