Իտալիայի ազգային հավաքականի և «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հաջորդ շաբաթ նոր պայմանագիր կկնքի իր ակումբի հետ: Նշենք, որ դարպասապահի ներկայիս պայամանագրի ժամկետը լրանում է 2013 թվականին, սակայն կողմերը ցանկանում են երկարաձգել համաձայնագրի ժամկետը:
Նոր պայմանագիրը կգործի մինչև 2016 թվականը, իսկ ֆուտբոլիստը կստանա 6 մլն եվրո տարեկան աշխատավարձ:
Հիշեցնենք, որ Բուֆոնը «Ծեր սինյորա»-ի կազմում հանդես է գալիս 2001 թվականից:






































