Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն իրեն չի սպառել: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը.
«Եռյակն աշխատում է բավական կյառուցողական: Վերջին ժամանակներս, բացի ինտենսիվ շփումներից, աճել է նաև ամենատարբեր մակարդակով, այդ թվում՝ նաև բարձր մակարդակով համաձայնեցված փաստաթղթերի քանակը: ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետության գործունեության վերջին օրինակը կարող է ծառայել մարտի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարությունը»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականի մարտի 24-ին:










































