Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 23 դիմորդներից քննությանը ներկայացել է 16 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 11-ին:
Ֆինանսների նախարարությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ ՀՀ-ում 27.03.2012թ. դրությամբ որակավորման վկայական ունի 540 հաշվապահ:










































