Կատարյան Al Jazeera հեռուստաալիքի ֆրանսիական բյուրոն այսօր կորոշի «Թուլուզի հրաձիգ» Մուհամմադ Մերայի իրականացրած սպանությունների տեսագրությունները եթերում ցուցադրելու հարցը: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով բյուրոյի ղեկավար Զիյադ Տարուշին:
«Մենք սենսացիաներ տարածող հեռուստաալիք չեն, մենք չենք ձտում տարածել նյութեր՝ չգնահատելով ռիսկերը և հետևանքները, ուստի այսօր Կատարում ղեկավարության հետ հանդիպմանը կորոշվի այս հարցը՝ տարածե՞լ տեսանյութը, թե՞ ոչ»,- ասել է Տարուշը:
Ավելի վաղ հիշողության քարտով ծրարը ուղարկվել էր Al Jazeera-ի փարիզյան գրասենյյակ, իսկ երկուշաբթի այն հանձնել են ֆրանսիական խուզարկության աշխատակիցներին:
Քննիչները փորձում են պարզել՝ արդյոք ծրարն ուղարկվել է հենց Մերայի կողմից, թե նա համախոհ ունի:
Անցյալ հինգշաբթի Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը լրագրողներին հայտնեց, որ իրավապահ ուժերը Մերայի ցուցումով գտել են այն տեսախցիկը, որով նա նկարել էր իր ոճրագործությունները:
Հիշեցնենք. Մուհամմադ Մերան կասկածվում էր 7 մարդու սպանության մեջ: Նա սպանվել է ոստիկանության հատուկ գործողության ժամանակ:









































