Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովաննիսյանը կարծիք հայտնեց, որ Freedom House կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղը ոչ ազատ երկիր ճանաչելը նշանակում է լուրջ տագնապ հնչեցնել: Նա նշեց, որ Ղարաբաղը կորցրել է որպես բարոյական չափանիշ դիտվելու իր փաստարկը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հակադարձեց, թե մի կազմակերպության գնահատականը քիչ է, և Ղարաբաղն էլ ոչ անազատ երկիր չէ: Անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման հարցին՝ Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ իշխանությունները ունեն երկու սցենար։ Գնալ արտահերթ ընտրությունների՝ նշանակում է գնալ բլից-կրիգի, ինչը մեծ ռիսկայնություն է պարունակում:Այդ դեպքում նաև հետընտրական ցնցումները համարեց անխուսափելի, իսկ ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում նա կանխատեսեց, որ իշխանությունը հնարավորություն կունենա պատրաստվել նախագահական ընտրություններին: