Wednesday, 10 06 2026
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ

Մարտուն Գրիգորյանի ազգականը քրտինքով է «ուկրաինկեք» բերել ռուս զինծառայողների համար

Մինչև պատգամավոր դառնալը Շիրակից դուրս ո՞վ էր ճանաչում Մարտուն Գրիգորյանին… Բայց հենց դարձավ պատգամավոր, չգիտես ինչու` նա ու նրա ազգականները սկսեցին հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում, ինչ-որ քրեական պատմությունների մեջ, նրա ազգականներից սկսեցին դժգոհել Գյումրիի քաղաքային իշխանությունները, Գետափ գյուղի բնակիչները, որտեղ պատգամավորի հորեղբոր որդին կազինո էր դրել ու շեղել գյուղի որոշ երիտասարդների միտքը:

Թերթերից մեկը տարիներ առաջ գետափցիների դժգոհությունը հասցրել էր Երևան` նշելով, որ պատգամավորի հորեղբոր որդու, որը Գյումրու գազի գրասենյակի փոխտնօրենն է, կազինոյի հաճախորդները դրսից ձեռքի հետ աղջիկներ են բերում, իսկ գյուղի ջահելները անասուններն են ծախում, պարտքեր անում ու կազինո հաճախում:

Իսկ մինչ պատգամավոր դառնալը, 31-ամյա Մարտուն Գրիգորյանին ավելի շատ համաքաղաքացի գյումրեցիներն են ճանաչել: Հետո` ճանաչել են Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների և վարկերի ֆակուլտետում, որը նա ավարտել է 2004-ին: Մ. Գրիգորյանը 2006թ. ընտրվել է Շիրակի մարզի Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, 2007-ին` ԱԺ պատգամավոր թիվ 34 ընտրատարածքից, որտեղ կրկին իր թեկնածությունը դրել է ԲՀԿ աջակցությամբ. Գրիգորյանը 2009-ին է համալրել Բարգավաճ Հայաստանի շարքերը:

Այս տարվա սկզբին էլ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ԲՀԿ-ական պատգամավորի մերձավորը ծեծել է ոստիկանին, վերջինս էլ ստիպված է եղել կրակոցներով ինքնապաշտպանվել: Հունվարի 10-ի երեկոյան կրակոցներ էին հնչել Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Թերթերից մեկը, հղում անելով իր աղբյուրին, նշել էր, որ ժամը 18-19-ի սահմաններում մի խումբ անձինք մոտեցել էին ծառայություն իրականացնող ոստիկանին, կարճ զրուցել, ապա ոստիկանին նստեցրել էին իրենց մեքենան և անհետացել: Հետո պարզվել էր, որ նույն խումբը «ռազբորկան» շարունակել է Արթիկի օբյեկտներից մեկում, որտեղ ծեծկռտուք էր սկսվել: Խումբը դաժանաբար ծեծել էր ոստիկանին, վերջինս էլ իրեն ամրակցված զենքից կրակել էր հետապնդողի ուղղությամբ և ոտքից վիրավորել խմբի «պարագլուխ» ոմն Անուշավանի: Վերջինս, ըստ արթիկցիների, ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Մարտուն Գրիգորյանի մերձավորներից է և տարիներ առաջ եղել է Մարտունի հանգուցյալ հորեղբոր` քրեական հեղինակություն համարվող Սերոբի թիկնապահը: Վիրավորված ոտքով այս Անուշավանը ընկերների հետ միասին շարունակել էր հետապնդել ոստիկանին, որը փախչելով` շարունակել էր օդ կրակել: Մեկ այլ լրատվամիջոց էլ նշել էր միջադեպի շարժառիթի մասին. նախնական վարկածով 25-ամյա ոստիկան Լուկաշ Մինասյանի` Ռուսաստանում գտնվող եղբայրը «քաշել» էր հարակից գյուղի` գետափցի քրեական հեղինակություն Անուշավան Բաղդասարյանի «խոպան» գնացած եղբորը, ինչն էլ հաշվեհարդարի առիթ էր դարձել:

Այս պատմության արդյունքում, դեպքից երկու օր անց աշխատանքից ազատվել էր Արթիկի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Հակոբյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` սեփական դիմումի համաձայն էր ազատվել, իսկ ոչ պաշտոնական վարկածի` նրան ստիպել էին ազատման դիմում գրել` գետափցի քրեական տարրերի հետ կապի մեջ մտնելու պատճառով. վերջիններս հեռախոսով փորձել են Արմեն Հակոբյանի հետ բանակցությունների մեջ մտնել, ինչը գաղտնալսվել էր և ՔՀԲ պետի համար որոշակի հետևանք ունեցել: Թերթին, իհարկե, չէր հաջողվել այդ լուրը ճշտել անձամբ Ա. Հակոբյանից: Սակայն եթե հավատանք Արթիկում պտտվող խոսակցություններին, ապա քրեականների հետ կապը վերագրվում է Արթիկի ոստիկանապետին. Անուշավանը մեծ հեղինակություն է վայելում շրջակա գյուղերում և Արթիկի ոստիկանապետին խոստացել է ԱԺ ընտրությունների ժամանակ օգնել նրա եղբորը` Մեղրաշենի գյուղապետ, Օրինաց երկիր կուսակցության անդամ Հունան Պետրոսյանին՝ պատգամավոր դառնալու գործում: Թե ինչ տրամաբանությամբ է ԲՀԿ-ականի մերձավորը ՕԵԿ-ականի օգտին աշխատելու` թերթը չէր գտել այդ հարցի պատասխանը:

Այս տեղեկությունները և Գյումրիի քաղաքային իշխանությունների հնչեցրած քննադատությունները, թե ԱԺ պատգամավորի գերդաստանը Գյումրին փչացնում է` գիշերային «կլուբներ» հիմնելով (խոսքը 3 գիշերային ակումբների մասին է` Գետափի, Ախուրյանի և Գյումրիի գերեզմանոցի ճանապարհի) և Ուկրաինայից մերկապարուհիներ բերելով, Մարտուն Գրիգորյանը որակել էր անլուրջ, որոշ տեղեկություններ էլ` նախընտրական շեմին իրեն սևացնելու նպատակ ունեցող: Պատգամավորի հորեղբոր որդու` Ռուստամ Գրիգորյանի կողմից Գետափ գյուղում խաղատուն հիմնելու և կրիմինալի հետ կապ ունենալու հարցին պատգամավորի օգնականն այսպես էր պատասխանել. «Որտեղ ասես, ինչ գործ ասես դնում են, Ռուստամ Գրիգորյանը կազինո էր հիմնել նաև Ախուրյանում, հիմա Գետափի կազինոն չի աշխատում, փակվել է եկամտաբեր չլինելու պատճառով, և գետափցի Անուշավան Բաղդասարյանը բացարձակապես առնչություն չունի կազինոյի հիմնադրման ու փակման հետ: Դուք ինձանից լավ գիտեք, թե ըստ օրենքի, որտեղ կարելի է կազինո հիմնել. այն պետք է լինի ճանապարհից, բնակավայրից հեռու, Գետափը այդ չափանիշներով է ընտրվել, այստեղ գետափցի ծանոթներ ունենալը դեր չի խաղացել»: Մարտուն Գրիգորյանն էլ հավելել էր. «Դրան բացարձակապես լուրջ չեմ վերաբերվում ու խորհուրդ կտայի բոլորին քաղաքական հարթության մեջ ունեցած մեր հակասությունները չկապել անձնականի կամ բիզնեսի հետ: Հետո ես բացարձակապես կապ չունեմ քլաբների հետ, իմ հորեղբոր որդին է դա ստեղծել, գործարար մարդիկ են, ովքեր իրենց քրտինքով աշխատում, ստեղծում են… «քլաբ» հիմնելն էլ բիզնեսի արգելված տեսակ չէ, այն օրենքով է բացվել, պահպանվում է ոստիկանության պահակախմբի կողմից… Երեկոյան ժամը 8-ից հետո Գյումրիում ոչ մի հաստատություն, կառույց չի աշխատում, ոչ մի նմանատիպ ժամանցի վայր չկա, որպեսզի մարդիկ կարողանան ժամանակ անցկացնել… Մեր ժողովուրդն իր ժամանցը ո՞նց է անցկացնելու: Եթե մեզ մոտ նմանատիպ բաներ չլինեն, էդ պահանջը ունեցող մարդը կհասնի Երևան. լավ չի՞ Գյումրիում լինի, Գյումրիում աշխատատեղեր բացվեն, Գյումրիում հարկային վճարներ կատարվեն, պլյուս դրան էլ` գյումրեցին չգնա-հասնի Երևան, էդ հաճույքներից օգտվի` հետ գա»,- ասել էր պատգամավորը` տեղեկացնելով, որ գիշերային ակումբները մեծ մասամբ աշխատում են Գյումրիում գտնվող ռուս զինծառայողների հաշվին, որոնց պահանջով էլ պրոֆեսիոնալ մերկապարուհիներ են հրավիրում Ուկրաինայից:

Իսկ այս ընտրություններից առաջ Մարտուն Գրիգորյանն արդեն հայտարարել է, որ ընտրակաշառքներ չեն լինելու: Այդպես կլինի, թե ոչ` ցույց կտա նախընտրական քարոզարշավը կամ ցույց չի տա. դա կախված կլինի նրանից, թե որքան սուր կլինեն քարոզարշավին հետևող դիտորդների, լրագրողների աչքերն ու լսողությունը, և որքանով իր խոսքի տերը կլինի պատգամավորության թեկնածուն: Իսկ նրա ընտրվելու կամ չընտրվելու հարցը կախված կլինի նրանից, թե որքանով գյումրեցիները կհավատան վերը նշված պատմություններին, որքանով «դաբրո» կտան այս թեկնածուին, և որքանով կհաջողվի ԲՀԿ-ականներին` կեղծումից, անհետացումից պաշտպանել այդ քվեները, ինչը սովորաբար լինում է ընտրությունների ժամանակ և որոշ դեպքերում դառնում միջկուսակցական բախման պատճառ:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում