Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հայտարարեց, որ չնչին չափով հավատում է ՀԱԿ-ին, բայց ոչ՝ ՀՀՇ-ին։
«Ես ցույցերին մասնակցել եմ. ցույցերին մասնակցող մարդիկ ճշմարիտ մարդիկ են»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ ինքը նույնպես Երևանում հանրահավաքներ անցկացնելու մտադրություն ունի, բայց՝ ընտրություններից հետո:
Նա չի կարծում, թե հանրահավաքը նախընտրական պայքարի եղանակ է. իրենք ընտրություններից հետևություններ կանեն և հետո կփորձեն իրենց կարծիքն արտահայտել:
Անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի դեմ Նիկոլ Փաշինյանի առաջադրման հարցին՝ Տ. Կարապետյանն ասաց, որ դա Նիկոլ Փաշինյանի կողմից խիզախ քայլ էր, իսկ թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանըւ դրեց ու հետո հանեց իր թեկնածությունը՝ չգիտի:
Լրագրողի այն դիտարկմանը, թե մասնակցելո՞ւ է արդյոք նախագահական ընտրություններին, ԺԿ նախագահը պատասխանեց. «Անպայման մասնակցելու եմ նախագահական ընտրություններին, որովհետև հասարակությունն այլընտրանք պետք է ունենա»:









































