Friday, 12 06 2026
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Կարեն Անդրեասյանը գնահատել է սոցապ նախարարության գործունեության ոլորտը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. Զարգացումների վերաբերյալ` վեր հանելով մի շարք թերություններ ու խնդիրներ:

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

Դեռևս կարգավորված չէ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով անձի կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստացող այն անձանց խնդիրները, որոնց պատճառված վնասի համար պատասխանատու կազմակերպությունները լուծարվել են 2004 թվականի օգոստոսի 1-ից հետո:

Թեև զգալիորեն բարելավվել են ՀՀ աշխատանքի պետական տեսչության ստուգումների արդյունավետությունը բնութագրող քանակական և որակական ցուցանիշները, այնուամենայնիվ, քաղաքացիները շարունակել են դժգոհել գործատուների կողմից առանց աշխատանքային պայմանագիր կնքելու անձանց աշխատանքի վերցնելու, աշխատավարձ չվճարելու, աշխատանքից կամայական ազատելու, վերջնահաշվարկ չկատարելու, արձակուրդի համար չվճարելու բազմաթիվ դեպքերից:

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանվել է միայն Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի կողմից վավերացված լիազորագրով կենսաթոշակի վճարման կարգը, ինչը հանգեցնում է ՀՀ-ից ժամանակավոր կամ մշտական բնակության մեկնած քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի սահմանափակմանը: Նշված օրենսդրական փոփոխությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը պարզելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան:

Թեև 2010թ. հունիսի 24-ի «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում օրենսգրքի որոշ դրույթներ համապատասխանեցվել են Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաների և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին, իսկ որոշ փոփոխություններ էլ ուղղված են եղել գործարար միջավայրի բարելավմանը, այդուհանդերձ, չլուծված են մնացել մի շարք օրենսդրական բացեր, որոնք հանգեցնում են աշխատողների իրավունքների խախտումների:

Թեև 2009թ. հանրապետության մարզերի 937 համայնքներում իրականացվել են վերապատրաստումներ համայնքներում գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների համար, այդուհանդերձ, մտահոգիչ է այդ հանձնաժողովների գործունեության արդյունավետության խնդիրը, և նախարարության կողմից ձեռնարկված միջոցները բավարար չեն եղել խնդրին համալիր լուծում տալու համար:

Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել ռիսկային խմբի երեխաների խնդիրների կանխարգելման ուղղությամբ: Առանձին դեպքերում հանդիպում են նաև որևէ ծրագրում չընդգրկված թափառաշրջիկ և մուրացիկ երեխաներ:
Նախարարության կողմից բավարար չափով չեն բարձրաձայնվել արհեստակցական միությունների կայացման խնդիրները, և չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ այդ խնդիրներին համակարգային լուծում տալու ուղղությամբ:

Իրականացվող սոցիալական քաղաքականության և սոցիալական վճարների հաշվարկման հիմքում չի դրվել նվազագույն սպառողական զամբյուղի իրական արժեքը:
Արձանագրված դրական զարգացումները

Բարձրացել է բնակչության խոցելի խավերին ուղղված պետական ծրագրերի հասցեականությունը:

Ընտանեկան նպաստի համակարգում տվյալների ստուգման արդյունքում 17 հազար ոչ անապահով ընտանիքներ կորցրել են ընտանեկան նպաստի իրավունքը, փոխարենը՝ շուրջ 9 հազար ընտանիք ճանաչվել է կարիքավոր և ընդգրկվել համակարգում:

Կենսաթոշակային համակարգում ճշգրտվել է 65 հազար անհատական գործ, վերականգվել են գրեթե 5 հազար կենսաթոշակառուի թերվճարված գումարներ, դադարեցվել է 17-18 հազար «ոչ առկա» անձանց կենսաթոշակների վճարումը:

2011թ. ընթացքում ավելացվել են բոլոր տեսակի պետական նպաստների և կենսաթոշակների չափերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում