Friday, 19 04 2024
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում

Իշխանությունն աջակցում է այն թեկնածուին, որը թույլ է, նվաստ է

Արմավիրի մարզի թիվ 19  ընտրատարածքում խորհրդարանի առաջիկա ընտրություններում ինքնառաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) պայքարելու է այդ ընտրատարածքի պատգամավոր, ՀՀԿ կողմից առաջադրված անկուսակցական Սեդրակ (Սեյրան) Սարոյանի դեմ: Օրերս Հակոբ Հակոբյանը Սեդրակ Սարոյանի դեմ դիմում էր ներկայացրել իրավապահ« քննչական մարմիններ և ԿԸՀ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել էր, որ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուին գրանցելու կամ գրանցումը մերժելու գործառույթներն իրականացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, և Հակոբ Հակոբյանի դիմումը ԿԸՀ-ի քննարկման առարկա չի կարող լինել:

– Պարոն Հակոբյան, որո՞նք են լինելու ձեր հետագա քայլերը, ունե՞ք ապացույցներ, որոնցով այժմ կարող եք հավաստել, որ Սեդրակ Սարոյանին իրավունք չունեին գրանցել որպես թեկնածու: Կարո՞ղ եք մասնավորեցնել, թե կոնկրետ ինչ բիզնեսով է Սեդրակ Սարոյանը զբաղվել արտերկրում:

– Համոզված եմ, որ Մուկուչյանի փաստարկները չեն համապատասխանում օրենքի սահմաններին: Բողոքելու եմ վարչական դատարան, ու վարչական դատարանը սպառելուց հետո բողոքելու ենք Եվրադատարան: Թե ինչքան կտևի Եվրադատարանում, և երբ կհասնենք դրան, բայց կապացուցենք մեր պահանջը: Թե ինչով է նա զբաղվել՝ իր անձնականին է վերաբերում, քաղաքական չէ, և չէի ուզենա անձնական դաշտ մտնել: Ես պարզապես, լինելով թեկնածու, ուզում եմ, որ հավասար պայմաններում գնանք ընտրություններին: Եվ ես այդ հարցն առաջ եմ քաշել, իսկ ինչ վերաբերում է նրա անձնական բիզնեսներին, կոռեկտ չի լինի, որ խոսեմ, որովհետև շահագրգիռ անձ չեմ այդ բիզնեսներին, չունեմ իմ օգուտը կամ վնասը:

– Ասել էիք, որ իրավաբաններ եք գործուղել Օդեսա: Ի վերջո, ի՞նչ պարզեցիք:

– Գործուղել ենք, հիմա էլ Մոսկվայում աշխատում են, որպեսզի փորձենք այնտեղից տվյալներ բերենք, թե Հայաստանից ինչքան է բացակայել, մնացած առումներով իրավունք չունենք մտնել մարդու անձնական կյանք: Ես ինքս համոզված եմ, և իր կողքին կանգնած մարդիկ ևս նույն կարծիքին են, այստեղ ամենամեծ դատավորը հասարակությունն է, և շատ մարդիկ այն կարծիքին են, որ այո՛, ինքը բացակայել է և Հայաստանում չի եղել` ընդհուպ մի անգամ 8 ամսից ավելի է բացակայել, ընտանիքի հետ ապրել է դրսում: Մնացածը պետք է որոշի մեր տված տեղեկանքը, եթե մեզ չբավարարի, կփորձենք դա վիճարկել:

– Ստացվում է, որ Դուք, լինելով Հանրապետական` կուսակցական պատկանելությամբ, թիվ 19 ընտրատարածքում աջակցություն չեք ստանալու սեփական կուսակցությունից, որովհետև նույն ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է անկուսակցական Սեդրակ (Սեյրան) Սարոյանին: Ինչո՞ւ է ձեր կուսակցությունը նման որոշում կայացրել:

– Հանրապետական կուսակցությունը ինձ պաշտպանել է շատ վաղուց, և հիմա իմ կուսակցության ղեկավարները գտնում են, որ ես բավականաչափ կայացել եմ, և փորձում են առանց իրենց աջակցության ինձ ուղարկել ընտրությունների, որպեսզի տեսնեն` ես առանց կուսակցության աջակցության, առանց իշխանությունների ինչքան կարող եմ վստահություն ստանալ ժողովրդից, որպեսզի ինձ ավելի լուրջ հանձնարարություններ տան: Շատ բարդ քննություն եմ հանձնում:

– Որևէ մեկի, այլ կուսակցության աջակցության չե՞ք սպասում: Եթե ԲՀԿ-ն Ձեզ սատարելու ցանկություն հայտնի, չե՞ք ընդունի:  Դեռ նախորդ տարի էր մամուլում տեղեկատվություն տարածվել, թե Դուք ՕԵԿ-ին եք անդամագրվելու:

– Իմ առջև դրված է խնդիր, որ առանց աջակցելու պետք է գնամ: Հիմա ես գնում եմ ընտրությունների, ինձ վստահում են, ասում են` գնա և ապացուցիր: ՀՀԿ-ից ո՞նց կարող եմ նեղանալ, երբ որ Հանրապետականը գաղափարների հավաքատեղի է, և ես իմ գաղափարներով մոտ եմ կանգնած իմ հարազատ կուսակցության գաղափարներին: Մինչև վերջ պատրաստ եմ աջակցել իմ կուսակցությանը: ԲՀԿ-ի առաջարկը չէի ընդունի, իմ կուսակցությունը որևէ մեկի սեփականությունը չի, դա իմ կուսակցությունն է, և չեմ կարող իմ գաղափարին դեմ գնալ: Ոչ մի կուսակցության չեմ անդամագրվելու, մնալու եմ Հանրապետականի անդամ:

– Հանրապետական կուսակցությունից նեղացա՞ծ չեք: Չե՞ք կարծում, որ Ձեր կուսակցությունը Ձեզ դավաճանել է:

– Դավաճանություն չի կարելի ասել: Ես շատ սովորական գնում եմ ընտրությունների, կուսակցությունն ունի հազարավոր անդամներ և շատ-շատ անդամներ, հենց կոնկրետ մեր շրջանից, աջակցում են ինձ: Ինչ է, գնամ ասեմ` մի՞ աջակցեք ինձ: Ես շատ ազատ եմ ու կկարողանամ հետագայում աշխատել այնպես, ինչ որ կթելադրեն իմ խիղճն ու համոզմունքները, որովհետև Սահմանադրությամբ էլ հստակ գրված է` Ազգային ժողովի պատգամավորը աշխատում է իր խղճի և համոզմունքների հիման վրա, իսկ իմ խիղճն ու համոզմունքը եթե մի բան թույլ է տալիս, որ էդպես անեմ, էդպես կանեմ` անկախ այն բանից, թե կուսակցությունն ինչ որոշում կկայացնի:

– Կուսակցությունները վարչական և ֆինանսական ռեսուրսներ են ծախսում այն թեկնածուի վրա, որին սատարում են: Այս պարագայում ՀՀԿ-ն Սեդրակ Սարոյանի վրա է ծախսելու այդ միջոցները: Առանց այդ աջակցության, հնարավոր համարո՞ւմ եք, որ կհաղթեք:

– Դա սոցիալական խնդիր է, այդ ռեսուրսները ծախսում են թույլերի, անապահովների համար, ենթադրենք` «Փարոս» ծրագիրը, հո բոլորը չեն ստանում, գումարներն էլ, աջակցությունն էլ պետք է ստանան թույլերը, իսկ ամոթ չի՞ ուժեղին տանես գումար տաս կամ խելոքին ուզենաս տանես մի տեղ, ինչ-որ մի տեղ դասախոսություն կարդաս: Կամ նույնն է, որ ոտքով լավ քայլողին տանես ասես` արի քեզ քայլել սովորեցնեմ: Սովորեցնում են փոքր երեխաներին, որոնք քայլելու կարիք ունեն, քայլելու ընթացքում կարող են բռնվել, ընկնել: Իշխանությունն աջակցում է այն թեկնածուին, որը թույլ է, նվաստ է, դրա կարիքն ունի, ես դրա կարիքը չունեմ:

– Եթե Սեյրան Սարոյանը ընտրակաշառք բաժանի` ընտրողների «սիրտը շահելու» համար, Դուք ի՞նչ եք անելու:

– Ամբողջ հսկողությունը դրված է ՀՀ նախագահի վրա, եթե մարդիկ կհամարձակվեն նման բան անել, կբախվեն ՀՀ օրենքի հետ:

– Թիվ 19 ընտրատարածքում Ձեզնից բացի, ևս մեկ թեկնածու կա, որը Ձեր տարիքին է և Ձեր անուն-ազգանունն է կրում: Տեղյա՞կ եք` ո՞վ է այդ թեկնածուն և ինչո՞ւ է որոշել առաջադրվել:

– Ժողովուրդն այդ մարդու անունն արդեն  դրել է` «ապառիկով Հակոբ»: Այդ թեկնածուին ես անձամբ չեմ ճանաչում: Դա մանկամիտ մարդկանց երևակայության արդյունքն է, իմ քաղաքական հակառակորդներն այդպես փորձում են շփոթության մեջ գցել ընտրողներին, սկզբից ևեթ ցույց են տալիս, որ չեն կարող ազնիվ պայքարով հաղթել, օգտագործում են կեղտոտ քաղաքական տեխնոլոգիաներ: Իշխանություններն ամեն ինչ անում են, ֆիլմեր են պատրաստում միջազգային մակարդակի, իսկ իմ հակառակորդներն այլ եղանակներով այնպես անել, որ շփոթեցեն ընտրողներին: Հասարակությունը ինքը գիտի ում է դա շահեկան և ով է արել, որպեսզի հակաքարոզչություն դուրս չգա` ոչինչ չասեմ:

– Բայց հենց այսօր կուսակցությունները, թեկնածուները սկսել են բարեգործություններ անել, դա էլ ընտրակաշառքի ձև է:

– Կարծում եմ, գրանցվելուց հետո նոր կարելի է դա դիտել, թող մարդիկ մի քիչ էլ օգտվեն, հո գիծ չենք դնի «չորով» կտրենք, մարդիկ թող օգտվեն:

– Իսկ ի՞նչ չի արել Սեյրան Սարոյանը իր պատգամավորության տարիներին, որ Դուք կանեիք: Եվ ո՞ր արժանիքի համար ընտրողները պետք է հենց Ձեզ ձայն տան:

– Չնայած շատ կուզենայի խոսել, բայց իմ քաղաքական կոռեկտությունը պահելու համար չէի ուզենա քաղաքական հակառակորդիս մասին խոսել: Ես ինչ պետք է անեմ` շարունակելու եմ իմ 8 տարիների կատարած աշխատանքը:

– Ձեր կարծիքով` ինչո՞վ կտարբերվի առաջիկա խորհրդարանը նախորդից:

– Այս խորհրդարանը թույլ է, այսինքն` բազմակարծություն, գաղափարների բախում չկա, այսինքն` ամեն ինչ շատ հանգիստ է: Խորհրդարանում պետք է կարծիքների բախում լինի, և այդ կարծիքների բախումից միայն կստեղծվի այնպիսի օրենք, որը կյանքի կկոչվի: Այս ընտրություններին եթե ընդդիմությունը (նկատի ունի Կոնգրեսին և Ժառանգությանը.-Լ.Խ.) գալիս է, նրանք պրոֆեսիոնալներ են, ՀԱԿ-ի քաղաքական գործիչները, օրինակ` Հրանտ Բագրատյանը, խորին հարգանքով եմ վերաբերվում իր հարցազրույցներին, բացատրություններին: Կարծում եմ, որ եթե այդ մարդկանցով համալրենք Ազգային ժողովը, անպայման դրական է իր համար: Երբ որ սկսի կարծիքների բախումը, իշխող կուսակցությունն, ուզի, թե չուզի, կսկսի իր վրա աշխատել: Ժառանգությունում էլ մարդիկ կան, որ աշխատել են, թեև քիչ են, բայց կարողացան ընդդիմության շունչը պահել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում