Ինդոնեզիայում 17-ամյա տղան մահացել է թռչնագրիպից: Նա այդ երկրում այս տարի հիվանդության պատճառով մահացած արդեն 6-րդ մարդն է:
The Washington Post-ի փոխանցմամբ՝ առողջապահության նախարարության խոսնակ Մուրթի Ութամին այսօր ասել է, որ տղայի մոտ ախտանշաններն ի հայտ են եկել ավելի վաղ, երբ նա շփվել է հիվանդ հավերի հետ:
Տղան մահացել է մարտի 9-ին՝ մեկ շաբաթ հիվանդանոցում մնալուց հետո: Ութամին հայտնում է, որ մի քանի օր առաջ է պարզվել, որ տղայի մոտ եղել է H5N1 մահացու վիրուսը:









































