«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևանի «Հիսուս Քրիստոսի վերջին օրեր» եկեղեցուց գողություն է կատարվել:
«Եկեղեցին գտնվում է Խորենացու փողոցում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ գողացել են եկեղեցուն պատկանող համակարգիչը (նոթբուքը): Եկեղեցու կրթական ծրագրերի կարգավորողը երեկ դիմել է ոստիկանությանը և խնդրել գտնել իրենց համակարգիչը գողացողներին»,- հավելում է թերթը:










































