Դամասկոսի միջազգային օդանավակայանում գրոհայինները սպանել են Սիրայի ռազմաօդային ուժերի հետախուզության ղեկավար Էյադ Մանդոյին: Ինչպես հաղորդում է MIGnews-ը, համապատասխան լուրը տարածել են սիրիական ընդդիմադիր կայքերը:
Տվյալ պահին հստակ չէ, թե կոնկրետ ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, և որքանով է ճշմարտացի տվյալ տեղեկությունը. այն դեռ պաշտոնական հաստատում չի ստացել: Հավելենք, որ ռազմաօդային ուժերի հետախուզությունը սիրիական հատուկ ծառայությունների առավել ուժեղ և հեղինակավոր ստորաբաժանումներից մեկն է համարվում:
Սիրիայում անկարգությունները սկսվել են 2011 թվականի մարտի 18-ին: Իրավապահների հաղորդմամբ՝ այդ օրվանից ի վեր կառավարությունը խաղաղ ելույթները ճնշելու համար բազմիցս գործի է դրել բանակը: Համաձայն ՄԱԿ-ի վերջին տվյալների՝ զոհերի ընդանուր թիվը գերազանցել է 8 հազարը:











































