Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Վաղը կշարունակվի Արտակ Նազարյանի գործով դատը

Վաղը՝ 27.03.2012թ, երեքշաբթի, ժամը 12:00 կշարունակվի 2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի մարտական դիրքերում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը:

Այս նիստում որոշում կկայացվի դատախազ Հարություն Հարությունյանի դեմ բացարկի միջնորդության մասին, որը նախորդ նիստում ներկայացրեց տուժող կողմը՝ նախաքննության ընթացքում կատարված կեղծիքների համար, եւ որին միացան բոլոր ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները: Կհարցաքննվի նոր վկա:

Նախորդ նիստում՝ 20.03.2012թ. բացահայտվեց երեք կեղծիք, որ կատարել են նախաքննական մարմինները:

1. Վկա Արտակ Հովհաննիսյանը պնդեց, որ դեպքի վայրում ոչ մի քննչական գործողության չի մասնակցել եւ ոչ մի արձանագրություն չի ստորագրել: Նա չկարողացավ բացատրել, թե ինչպես են իր ստորագրությունները հայտնվել քննչական գործողությունների արձանագրությունների տակ: Սա ենթադրել է տալիս, որ արձանագրությունները կազմվել են ոչ թե դեպքի վայրում, այլ ավելի ուշ, հետին թվով, եւ Հովհաննիսյանի ստորագրությունը կորզվել է այն 9 օրում, երբ նա ապօրինաբար պահվել է Ռազմական ոստիկանությունում:

2. Վկա Ռաֆայել Էվոյանը դատարանում հստակ եւ անվարան հայտարարեց, որ գործում տեղ գտած ցուցմունքը, որը իր անունից գրի է առել քննիչ Լեւոն Պետրոսյանը, ամբողջությամբ կեղծված է եւ ոչ մի բառով չի համապատասխանում իր պատմածին: Ավելին, վկան չբացառեց, որ կեղծել են նաեւ իր ստորագրությունները, որոնք դրվել էին ցուցմունքի բոլոր 5 թերթերի վրա, մինչդեռ վկան էջ-էջուկես ցուցմունք էր տվել ընդամենը:

3. Կեղծված ցուցմունքում կատարվել էր մեկ այլ կեղծիք: Քրեական գործի պատճենները գործում ներգրավված կողմերին տրամադրելուց հետո՝ բնօրինակում նույնագույն գրիչով փոփոխվել էին ցուցմունքում նշված ամսաթվերը:

Ելնելով վերոհիշյալից՝ տուժող կողմը բացարկ հայտնեց մեղադրող Հարություն Հարությունյանին, ով նշված քննության ժամանակ եղել էր գործը վերահսկող դատախազը: Ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները միացել են տուժող կողմի բացարկի միջնորդությանը: Առաջիկա նիստում միջնորդության մասին կարծիք կհայտնի դատախազը, որոշում կկայացնի դատավորը, այնուհետեւ կհարցաքննվեն նոր վկաներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում