Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած Գազիայնթեփի նահանգի Նիզիփ շրջանում պայթել է տեղի ամբարտակը: Նշվում է, որ 400 մետրանոց թունելում պայթյունի պատճառը մեթան գազն է:
Պայթյունի պատճառով վնասվել է գեներատորը: Փլուզման տակ է մնացել երկու մարդ: Աշխատանքներ են տարվում նրանց փրկելու ուղղությամբ: Մոտակա գյուղերի բնակիչներին սկսել են տարհանել: