Մարտի 25-ին, ժամը 12.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանցիկ թունելի թիվ 101 տան բնակիչը մահացել է, և բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Փրկարարները, բացելով նշված բնակարանի դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են 1955 թ. ծնված Արսեն Վանեսյանի դին:







































