РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստն այսօր հայտարարել է, որ Իրանը հետևում է Մալիում ընթացող վերջին զարգացումերին և կոչ է անում աֆրիկյան այդ երկրում պահպանել խաղաղություն և հանգստություն.
«Իրանը հանդես է գալիս Մալիի ներքին հակամարտությունների կարգավորման օգտին: Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր լարվածություն և հուզում ոչ միայն վնաս են հասցնում ազգին, այլև՝ հանգեցնում են արտաքին միջամտության: Դրա հետ կապված՝ Իրանն աջակցում է Աֆրիկյան միության ջանքերին՝ ուղղված Մալիում խաղաղության և անդորրի հաստատմանը»:









































