Լիբիայի Ազգային անցումային խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլն ընդունել է Պաղեստինի ինքնավարության հրավերը՝ այցելել այդ երկիր:
Լիբիական Quryna new թերթը, վկայակոչելով Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ Ալ-Մալքիին, գրում է, որ այցը կարող է տեղի ունենալ առաջիկա 2 ամիսներին:
Սպասվող այցը կլինի Լիբիայի նոր իշխանությունների պաշտոնական ներկայացուցչի առաջին այցը Պաղեստին:
Թերթը գրում է, որ Պաղեստինի արտաքին քաղաքակաության գերատեսչությունը Բենղազի քաղաք կատարած իր այցից և Աբդել Ջալիլի հետ ունեցած հանդիպումից հետո նշել է, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել զարգացնել երկկողմ հարաբերությունները:








































