ԱՄՆ-ը ավելի շատ միջուկային զենք ունի, քան իրեն անհրաժեշտ է, և Վաշինգտոնը կարող է ապահովել իր անվտանգությունը անգամ միջուկային զինանոցի հետագա կրճատումից հետո: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Սեուլի միջուկային անվտանգության գագաթնաժողվից առաջ ելույթ ունենալով հարավկորեացի ուսանողների առջև:
«Չնայած այն բանին, որ մենք դեռ շատ անելու բան ունենք, մենք կարող ենք վստահ հայտարարել, որ միջուկային զենքի ավելի շատ պաշարներ ունենք, քան մեզ անհրաժեշտ է»,- մեջբերում է Associated Press-ը Սպիտակ տան ղեկավարի խոսքերը:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ իրենք կարող են շարունակել միջուկային զենքի հետագա կրճատումները, և անգամ դրանից հետո կկարողանան ապահովել իրենց և իրենց դաշնակիցների անվտանգությունը:









































