ԿԲ-ն այսօր հրապարակեց անցած շաբաթ արտարժութային շուկայում իր իրականացրած գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը: Ըստ այդմ` հունվարի 10-ից 14-ը ընկած ժամանակահատվածում ԿԲ-ն վաճառել է մոտ 10.5 մլն դոլար` առանց դոլարի գնման որևէ գործարք իրականացնելու: Նշենք, որ նախորդ տարվա վերջին` դեկտեմբերի 27-ից 30-ը ընկած ժամանակահատվածում, ԿԲ-ն վաճառել էր 28.8 մլն դոլար: Եթե ԿԲ-ն այս 40 մլն դոլարը չներարկեր արտարժույթի շուկա, ապա դրամը դոլարի նկատմամբ այսօր շատ ավելի արժեզրկված կլիներ: Այսինքն` 1 դոլար-365 դրամ միջին փոխարժեքի փոխարեն մենք կունենայինք շատ ավելի արժեզրկված դրամ:







































