Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Կարող է՞ պատահի՝ մարզպետին հետևում են

Օրերս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ 2012 թվականի մարտի 22-ին ՀՀ Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդյանը այցելել է Վանաձոր քաղաքի մի շարք միջնակարգ դպրոցներ և ընդհանուր հանդիպում ունենալով ուսուցիչների և աշխատակազմի հետ` կոչ է արել առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեարկել Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին, որով խախտվում են ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ և 18-րդ հոդվածները: Սակայն մարզպետը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկատվությունը:

 – Այս ամենը իրականությանը չի համապատասխանում: Իսկ ո՞վ է ասել, որ մարզպետը դպրոց չի գնալու, ո՞վ է ներկա եղել, որ մարզպետը նման քարոզ է արել կամ ընտրությունների մասին ընդհանրապես խոսել է:

 – Սա դավադրությո՞ւն է Ձեր դեմ:

 – Այդ հարցերն իրենց ուղղեք, թե որտեղից են վերցրել այդ տեղեկատվությունը:

 – Վերջին օրերին Դուք դպրոցներ ընդհանրապե՞ս չեք այցելել:

 – Ես աշխատում եմ որքան հնարավոր է արագ մեր բոլոր ենթակառույցներում լինեմ: Երևի Դուք մոռանում եք, որ ես ընդամենը յոթ ամիս եմ մարզպետ, և իմ գործառույթների մեջ է մտնում արագ գոնե մեր ենթակառույցների հիմնախնդիրներին ծանոթանալը: Եթե ընտրությունները նշանակված են առաջիկա օրերին, ուրեմն մենք չե՞նք աշխատելու ընդհանրապես:

– Հնարավո՞ր է Ձեր` դպրոցներում գտնվելու ժամանակ է օրենսգրքի պահանջների խախտում արձանագրել ՀՔԱ-ն:

– Չեմ կարծում, և երևի նույն հարցը Հելսինկյան գրասենյակին տաք` ինչից է ենթադրություններ արել:

– Դե, դեռ պաշտոնական  քարոզարշավի մեկնարկից առաջ է, նման հանդիպումների ժամանակ խախտվում են ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ և 18-րդ հոդվածները:

 – Հիմա ես մտածեմ, տեսնեմ` ով ինչ է մտածելու իմ` ենթակառույց հաճախելուց հետո, չգնա՞մ ընդհանրապես:

– Իսկ ընդհանրապես մարզում ինչպիսի՞ նախընտրական տրամադրություններ են:

– Շատ նորմալ, ոչ մի նախընտրական լարվածություն չկա, ամեն ինչ իր հունով գնում է:

 – Վանաձորում առաջադրվել են Աշոտ Մանուկյանը, Վիկտոր Դալլաքյանը, Զոհրաբ Թորոսյանը, Կարեն Սարիբեկյանը… Վիկտոր Դալլաքյանի օգտի՞ն եք աշխատելու:

 – Քանի դեռ քարոզարշավը չի սկսվել, մեր մարզում որևէ լարվածություն չկա, չնայած չեմ պատկերացնում, որ քարոզարշավի հետ լարվածությունը փոքր-ինչ կմեծանա, բայց որևէ արտառոց դեպք չի լինի: Ես դրանում համոզված եմ:

– Ի՞նչ պահանջներ են բարձրացնում մարզում, մասնավորապես, գաղտնիք չէ, որ գործազրկության հետ կապված խնդիրներ կան: Վարչապետի այցի ժամանակ էլ բարձրաձայնվեցին այդ հարցերը: Այդ ուղղությամբ այսօր աշխատանքներ  կատարո՞ւմ  եք, թե՞ ոչ:

– Իհարկե կատարվում են, գյուղացիները պատրաստվում են գարնանացանին, բնականաբար, քաղաքային համայնքներում էլ մտածում են նոր աշխատատեղերի մասին:

– Պարոն Նալբանդյան, Դուք ՀՀԿ համամասնական ցուցակում 67-րդ տեղում եք: Արդյոք պատգամավոր դառնալու դեպքում կթողնե՞ք մարզպետի պաշտոնը:

 – Ես վստահ եմ, որ կուսակցությունը որոշում կկայացնի:

– Ձեր փոխարեն կուսակցությո՞ւնը որոշում կկայացնի:

 – Եթե համամասնական ցուցակում եմ, իհարկե կուսակցությունը պետք է որոշում կայացնի:

– Պարոն Նալբանդյան, ՀՀԿ համամասնական ցուցակում նշված է 250 հոգու անուն, մինչդեռ համամասնական տեղերը խորհրդարանում 91 են, եթե, իհարկե, ՀՀԿ-ն 100 տոկոս կազմի, այսինքն, ամբողջ հանրապետության ընտրողները միայն ՀՀԿ-ին ձայն տան: Ձեզ չի՞ ահաբեկում ՀՀԿ ցուցակը, ի՞նչ նպատակ է հետապնդել ՀՀԿ-ն՝ այսքան մարդ ներգրավելով, ՀՀԿ հեղինակությունը բարձրացնելու նպատա՞կ կար, թե՞ համակիրների թիվը ցույց տալու:

– Հանրապետական կուսակցությունն իր հեղինակությունը բարձրացնելու կարիք չունի, որովհետև Հանրապետական կուսակցության հեղինակությունը շատ բարձր է, և այս առումով մեր համակիրների քանակն էլ է շատ, բնականաբար ցուցակն էլ պետք է շատ լինի:

– Հանրապետականացում այս օրերին ակտիվորեն տեղի չի՞ ունենում, ակտիվացա՞ծ է ավելի ժողովուրդը, թե՞ նույնն է, ինչ մի քանի ամիս առաջ:

 – Նույն վիճակն է, բան չի փոխվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում