Tuesday, 30 06 2026
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը

Կարեն Անդրեասյանը գնահատել է Արդարադատության նախարարության գործունեությունը

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արդարադատության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները:

ՀՀ արդարադատության նախարարությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ նոտարական ծառայության որակի բարձրացման համար: Նոտարական գրասենյակներում միևնույն նոտարական ծառայությունների համար քաղաքացիներից պահանջել են տարբեր չափի վճարումներ:

Որոշ դեպքերում Դատական ակտերի հարկադիր կատարման (այսուհետ` ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցների կողմից խախտվել են պահանջատիրոջ իրավունքները, ինչի հետևանքով շարունակել են չկատարվել կամ ոչ լիարժեքորեն կատարվել դատարանների կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները: Առանձին դեպքերում ԴԱՀԿ ծառայության կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել հետախուզման մեջ գտնվող պարտապաններին հայտնաբերելու ուղղությամբ: Հարկադիր էլեկտրոնային աճուրդների օբյեկտիվությունը հաճախ վիճահարույց է եղել, ինչը պատճառ է եղել նաև կոռուպցիոն դրսևորումների: ԴԱՀԿ ծառայությունը շարունակել է դրսևորել անգործություն պետական մարմինների նկատմամբ՝ պաշտոնատար անձանց կողմից վճռի պահանջները չկատարելու դեպքերում:

Քաղաքացիական կացության ակտերի գրացման (այսուհետ` ՔԿԱԳ) մարմինները, ԴԱՀԿ ծառայությունը, պետական ռեգիստրի գործակալությունը որոշ դեպքերում շարունակել են քաղաքացիներից ապօրինաբար պահանջել պարտադիր նոտարական վավերացմամբ լիազորագրեր, ինչը հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածին:

Որոշ դեպքերում ՔԿԱԳ մարմիններում շարունակել են քաղաքացիներից պահանջել օրենքով ոչ պարտադիր փաստաթղթեր (հիմնականում ամուսնությունների գրանցման, անվան, ազգանվան փոխման դեպքերում): Բացի այդ, ՔԿԱԳ գործակալության մի շարք բաժիններում ցածր է եղել բնակչությանը տրամադրվող ծառայությունների որակը, մասնավորապես՝ չնորմավորված աշխատանքային գրաֆիկ, անհարկի հերթերի ստեղծում և այլն, որոնք պատշաճ կերպով հսկողության բացակայության արդյունք են:

Թեպետ պետական ռեգիստրի գործակալությունում ներդրվել է մեկ պատուհանի համակարգ, այնուամենայնիվ, սպասարկող աշխատակիցների թվաքանակի անբավարարության պատճառով եղել են մարդկանց կուտակումներ և աշխատանքների խառնաշփոթ:

Բավարար չի եղել քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվող բժշկական օգնությունն ու սննդի որակը: Որոշ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են կոմունալ-կենցաղային անբավարար պայմաններ:

Քրեակատարողական հիմնարկներում հանձնուքներն ընդունելու, տեսակցությունները կազմակերպելու, խցերը օդափոխելու և այլ դեպքերում առկա են եղել կոռուպցիոն երևույթներ:

Քրեակատարողական հիմնարկներում երբեմն սահմանափակվել են ցմահ ազատազրկման դատապարտված անձանց զբոսանքի իրավունքը՝ շաբաթական 7 անգամվա փոխարեն տրամադրվել է 2-3 անգամ:

Մտահոգիչ է այն, որ ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բացակայել է ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ի մասնագիտացված բուժսպասարկումն ապահովող առանձնացված ստորաբաժանումը, ինչպես նաև «վերակենդանացման բաժանմունք»:

Չնայած Ար¬դա¬րա¬դա¬տության նախարարությունը դատական իշխանության համակարգի բարեփոխման նպատակով առաջարկել է երկարաժամկետ ծրագիր, որում ներառված որոշ առաջարկություններ կարող են նպաստել արդար դատաքննության իրավունքի առավել արդյունավետ իրացմանը, այդուհանդերձ, նախարարությունը իրական և բավարար քայլեր չի ձեռնարկել համակարգում առկա արատավոր երևույթները վերացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ բավարար արդյունավետ չի իրացրել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իր իրավասությունը:

Ոլորտի դրական զարգացումները

ՀՀ արդարադատության նախարարությունում ստեղծվել է աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչություն:

Նախարարության կողմից համակարգված ձևով կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն, ապահովվել է դիմումներին և բողոքներին պատշաճ ընթացք տալու գործընթացը:

Ստեղծվել են ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների ուսումնասիրության աշխատանքային խմբեր՝ ներպետական օրենսդրությունը նշված որոշումների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Մասնավորապես՝ աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա ՀՀ կառավարությանն է ներկայացվել օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու առաջարկներ:

Գույքագրվել է 1990-95 թվականների ՀՀ օրենսդրությունը, վերլուծվել և օրենսդրական նախաձեռնության տեսքով առաջարկություններ են ներկայացվել բոլոր շահագրգիռ մարմիններին:

Սահմանվել են նոտարի պաշտոնում նշանակվելու, նոտարի թեկնածուների վերապատրաստման նոր կարգ և չափանիշներ, վերանայվել են նոտարական ծառայությունների համար սակագները, սահմանվել և հստակեցվել են այդ ծառայությունների համար ֆիքսված սակագները: Ուսումնասիրվել են արդարադատության նախարարին հասցեագրված քաղաքացիների բողոքները, որոնց հիման վրա տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ միաժամանակ ուժեղացնելով նոտարների նկատմամբ վերահսկողությունը:

2011թ. ապրիլից իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ներդրվել է մեկ պատուհանի սկզբունքը, հնարավորություն է ստեղծվել նաև իրավաբանական անձի գրանցումն իրականացնել էլեկտրոնային եղանակով, ընդամենը մի քանի րոպեների ընթացքում, ինչպես նաև տեղի են ունեցել առկա բոլոր ընթացակարգերի պարզեցում, ժամկետների կրճատում:

Կրճատվել է ամուսնությունների գրանցման ժամկետը և պահանջվող փաստաթղթերի քանակը, անվան փոփոխման համար դիմումատուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, իսկ դեկտեմբերի 1-ից ՔԿԱԳ տարածքային մարմիններն աշխատանքներն իրականացրել են էլեկտրոնային կառավարման նոր համակարգով:

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվել են վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքները, ավելացվել են երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակների քանակը, որոշ քրեակատարողական հիմնարկների բուժկետերը վերազինվել են նոր սարքավորումներով, ինչպես նաև հատկացվել են բավարար չափով դեղորայքներ:

Ավելացել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի մասնաճյուղերի արտադրական, գյուղատնտեսական և հացաթխման արտադրամասերում աշխատանքներ իրականացնող դատապարտյալների թվաքանակը՝ 2010թ. 236-ի փոխարեն հասել է 271-ի:

Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։

Հաջորդիվ կտարածվի ՀՀ պաշտպանության նախարարության ոլորտին վերաբերող թիվ 18 բաժնի ամփոփումը։

Տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում