Թուրքիան փակել է իր դեսպանատունը Դամասկոսում և հետ կանչել դիվանագիտական ներկայացուցիչներին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով թուրքալան ԶԼՄ-ներին:
Ավելի վաղ նման որոշում էին ընդունել Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրները՝ Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ էմիրությունները, Օմանը: Բացի այդ, Սիրիայում իրենց դեսպանատները փակել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Շվեյցարիան, Իսպանիան և Ֆինլանդիան:
Հիշեցնենք. Սիրիայում ավելի քան մեկ տարի շարունակվում են զինված բախումները ընդդիմության և կառավարական ուժերի միջև: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ այդ ընթացքում զոհվել է ավելի քան 8000 մարդ:









































