ԱՄՆ նախագահ Բրաք Օբաման այսօր ասել է, որ արդեն վաղուց ժամանակն է՝ լուծելու Իրանի հակամարտությունը Արևմուտքի հետ:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Օբաման Սեուլում ուսանողներին ասել է, որ դեռևս առկա է դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու հնարավորությունը, ինչն էլ Իրանին թույլ կտա խաղաղ նպատակներով միջուկային էներգիա արտադրել` միևնույն ժամանակ պատասխան տալով միջազգային հանրության մտավախություններին:
Այնուհետև նախագահ Օբաման ասել է, որ պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների հետ` քննարկելու համար Իրանի վերաբերյալ բանաձևը, որով Իրանը պետք է կատարի իր պարտականությունները:











































