Ավելի քան 2 տարի առաջ Apple ընկերության կողմից iPad պլանշետի արտադրությունից հետո շուկայում հայտնվել են բազմաթիվ այլ պլանշետ արտադրողներ: ABI հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունից պարզվել է, որ այժմ ողջ աշխարհում կա ավելի քան 220 պլանշետի մոդել:
Մինչդեռ Apple ընկերության iPad-ը շուկայում շարունակում է մնալ առաջատար: ABI-ի կանխատեսմամբ՝ մինչև 2016 թվականը շուկայի 60 տոկոսը կգերիշխեն 400 դոլարից էժան պլանշետները, ինչպիսիք են, օրինակ, Kindle Fire-ը կամ Nexus Tab-ը: