Անգլիական «Սթոք Սիթի»-ի հարձակվող Պիտեր Կրաուչը, ով հեղինակեց իր թիմի միակ գոլը «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասը, հայտնեց, որ երբևէ այդպիսի գոլ չէր խփել:
«Այդ գոլը լավագույնն է իմ կարիերայում: Ինձ միշտ դուր են եկել հեռահար հարվածները, սակայն դրանք ոչ միշտ են ստացվում ինձ մոտ: Հեռահար հարվածներին ես ուշադրություն եմ դարձնում յուրաքանչյուր մարզման ժամանակ, բայց երբևէ այսպիսի գոլ չեմ խփել: Ես հասկանում եմ, որ Անգլիայի հավաքականում հայտնվելու համար դեռ շատ գոլեր պետք է խփեմ: Հուսով եմ` ինձ հավաքականում խաղալու հնարավորություն կտրվի, և ես այն բաց չեմ թողնի»,- ասել է Կրաուչը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Սթոք Սիթի» – «Մանչեստեր Սիթի» հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ Պիտեր Կրաուչը դարձավ հիասքանչ գոլի հեղինակ:
S-M footyroom.com by footyroom





































