Բելառուսի ընդդիմությունը բողոքի երթի է դուրս եկել «Կամքի օրը» ` 1918 թվականին Բելառուսական Ժողովրդական Հանրապետության հիմնադրման տարելիցի օրը: Հավաքվածները իշխանություններից պահանջել են ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին: Երթին մասնակցել է մինչև 1.5 հազար մարդ, չնայած Ներքին գործերի գլխավոր վարչության թվերն ավելի համեստ են: Հանրահավաքն արտոնված էր և անցել է առանց ձերբակալությունների:
Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, հանրահավաքը կայացել է Ժողովուրդների բարեկամության այգում:
Սա 2010 թվականի դեկտեմբերի 19-ի դեպքերից հետո առաջին ակցիան է: Հանրահավաքի մասնակիցները պահանջել են ազատել ձերբակալված ընդդիմադիրներին և երկրում անցկացնել ազատ ընտրություններ:
Իրավապահ մարմինները չեն խոչընդոտել, որ հանրահավաքի մասնակիցներն արտահայտեն իրենց քաղաքական հայացքները:









































