ԱՄՆ-ը զգուշացրել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից ծրագրված հրթիռային հարձակումը ուղղված է լինելու դեպի Հարավարևելյան Ասիա և Ավստրալիա:
The Sydney Morning Herald-ը հաղորդում է, որ զգուշացումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան անձամբ է ներկայացրել Ավստրալիայի արտգործնախարարին:
Հաղորդվում է, որ նախկինում Հյուսիսային Կորեայի հրթիռները ուղղված էին դեպի Ճապոնիա: Բայց ԱՄՆ-ն այս անգամ հայտնում է, որ հրթիռն առաջին անգամ կուղղվի դեպի Ավստրալիա:










































