Շաբաթ օրը եգիպտական խորհրդարանական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ Սահմանադրությունը մշակող 100 անդամներից 70-ը իսլամիստական կազմակերպության ներկայացուցիչներ են:
Ընտրությունների արդյունքում իսլամիստները ստացել են խորհրդարանի երեք քառորդի ձայնը:
Լիբերալ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ընտրություններից հետո բոյկոտել են խորհրդարանի աշխատանքը` ասելով, թե ընտրությունները գտնվում են իսլամիստների վերահսկողության ներքո և չեն արտահայտում բնակչության մեծամասնության կարծիքը:
Նոր Սահմանադրության մեջ պետք է որոշվի շարիաթի դերը:







































