2010-ին Ռուսաստանում արտադրված առանց կակաոյի քաղցրավենիքը ամենաշատը արտահանվել է Ադրբեջան: Այս մասին է վկայում Intesco Research group-ի անցկացրած հետազոտությունը, ինչի մասին տեղեկացնում է news.az կայքը: Այս ցանկում Ադրբեջանին հետևում են Ղազախստանն ու Ուկրաինան: Ադրբեջանը ԱՊՀ երկրների ցանկում առաջատարներից է շոկոլադի արտահանման ցուցանիշներով: Նույն ուսումնասիրության համաձայն` Հայաստանը շոկոլադի ներկրման առաջատարներից է: