Ռուսական Экспресс-АМ4 արբանյակը, որը հայտնվել էր չհաշվարկած ուղեծրում, մարտի 25-26-ը կընկնի Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածը:
«Խաղաղ օվկիանոսի այդ հատվածը նավերի համար անանցանելի կլինի ընդամենը մեկ-երկու ժամ, իսկ մարտի 25-26-ը ինքնաթիռների համար լիովին անանցանելի կլինի»,- նշվել է հաղորդագրության մեջ:
Экспресс-АМ4 արբանյակը տիեզերք է ուղարկվել 2011թ,-ին, բայց ընթացքում ի հայտ եկած անսարքությունների պատճառով այն հայտնվել է չնախատեսված ուղեծրում: 2011 օգոստոսի 30-ին արբանյակը վերջնականապես կորսված է հայտարարվել:
Արբանյակի օպերատոր «Տիեզերական կապ» ընկերությունը հայտարարել է, որ արբանյակին փոխարինող նոր արբանյակի կառուցումը երկու տարի կխլի, որը բաց կթողնվի 2014 թվականին:
Նշենք, որ Экспресс-АМ4-ը նախատեսվում էր օգտագործել 15 տարի:











































