Հարավային Օսեթիայի ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոևան չի քվեարկելու նախագահի կրկնակի ընտրությունների ժամանակ:
«Ես չեմ գնա ընտրությունների, քանի որ իմաստ չեմ տեսնում և չեմ հավատում դրանց օբյեկտիվությանը»,- ասել է Ջիոևան Interfax-ին տված հարցազրույցում:
Ջիոևան նաև իր զարմանքն է հայտնել, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի բնութագրել փետրվարի 9-ի դեպքերը:
Մարտի 24-ին Ալլա Ջիոևան դուրս էր գրվել Ցխինվալիի հիվանդանոցից, որտեղ նա հայտնվել էր փետրվարի սկզբին ընտրական շտաբի վրա հարձակումից հետո:
Հիշեցնենք, որ Հարավային Օսեթիայում այսօր ավարտվում են ավելի քան կես տարի ձգձգվող հանրապետության նախագահի ընտրությունները: Հարավային Օսեթիայում երկրի ղեկավար կընտրվի արդեն չորրորդ անգամ, սակայն առաջին անգամ է, որ այս գործընթացը տևում է ամիսներ:











































