Sunday, 21 06 2026
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում

Շղթայական ռեակցիա՝ ԵՄ հետ ազատ առևտրի գոտուց մինչև գիտելիքահեն տնտեսություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:

– Պարոն Ճշմարիտյան, տարիներ շարունակ խոսում ենք գիտելիքահեն տնտեսության անհրաժեշտության մասին: ԵՄ հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը կարո՞ղ է խթանել մեր երկրում գիտելիքահեն տնտեսության ստեղծումը, դրանց միջև ի՞նչ կապ եք տեսնում:

– Երբ որակյալ արտադրանքի պահանջարկ է առաջանում, անհրաժեշտություն է զգացվում նաև որակյալ կադրերի, որոնց համար շուկան իր պահանջարկը ներկայացնում է գիտության և կրթության ոլորտին: Այդ առումով` տեխնոլոգիական զարգացումը և, մասնավորապես, եվրոպական տեխնոլոգիաների ներդրումը և՛ կառավարման, և՛ արտադրության, և՛ ծառայությունների թողարկման ոլորտներում որոշակի պահանջներ է առաջացնելու և հանգեցնելու է մեր տնտեսության մեջ գիտության ու տեխնոլոգիական համակարգի առավել բարձր մակարդակի ներդրման, որը և հենց գիտելիքահեն տնտեսությունն է: Այսինքն` գիտական բաղադրիչի առկայությունը մեր արտադրանքի մեջ ավելի մեծ տոկոսային հարաբերություն և տեսակարար կշիռ է ունենալու:

– Ձեր գնահատականով` մեր տնտեսությունը ներկայում ինչքանո՞վ է գիտելիքահեն:

– Նման գնահատականներ չեն տալիս: Այսինքն` ճանապարհը, որով մենք գնում ենք, և զարգացումները տանում են դեպի ավելի մեծ գիտելիքի պահանջի: Օրինակ՝ ցանկացած ոլորտում՝ սննդի արդյունաբերության, տեխնոլոգիական զարգացման, նույն էլեկտրատեխնիկայի ոլորտում, այսօր ավելի նոր տեխնոլոգիաներ են կիրառվում: Մեր քաղաքացիները բարձր տեխնոլոգիական արտադրանքը երբեմն շփոթում են տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, բայց բարձր տեխնոլոգիաներ են քիմիայի ոլորտը, մետաղի վերամշակումը և այլն: Այսինքն, բարձր տեխնոլոգիա ասելով, ի նկատի չունենք միայն տեղեկատվական տեխնոլոգիաները: Իսկ գնահատական տալու մի քանի չափանիշներ կան:

– Ամեն դեպքում, գիտելիքահեն տնտեսություն ունենալու ճանապարհին մենք սկզբո՞ւմ ենք, մեջտեղո՞ւմ, թե՞ …

– Եկեք խուսափենք գնահատականից: Ես կասեի՝ սկզբում: Բայց սկզբից շարժվել ենք արդեն, գործընթացը շարունակվում է: Օրինակ, գիտելիքահեն տնտեսության մասին 4-5 տարի առաջ մի քանի մարդ էին խոսում, հիմա արդեն լրագրողներն են հարցեր տալիս: Երբ 2008-ին տեղեկատվական տեխնոլոգիաների հայեցակարգ կամ ծրագիր էի ներկայացրել Համաշխարհային բանկի միջոցով, ուժեր կային, որ ընդդիմանում էին, բայց մի քանի տարի հետո նրանք դարձան դրա ջատագովը: Ես համարում եմ, որ խնդիրը լուծված է. այսինքն, կա հանրային պահանջ, և բոլորը հասկանում են, որ դա է ելքը:

– Արտասահմանում ուսանած և հայրենիք վերադարձած մեր երիտասարդները շատ հաճախ աշխատանքի խնդիր են ունենում` չկարողանալով իրենց համապատասխան աշխատանք գտնել:

– Չեմ կարծում: Որակյալ կադրերի պահանջարկը միշտ էլ կա: Նման բան չկա, որ որակյալ կադրը աշխատանք չգտնի, որովհետև այսօր դրա պահանջարկն իրոք կա: Միգուցե նրանց վճարումը կամ այդ աշխատուժի արժեքն այն չէ, ինչպես ասենք Տոկիոյում կամ Մյունխենում է, բայց որ պահանջարկը կա, դա փաստ է:

– Գուցե պահանջարկ կա, բայց պետական համակարգում աշխատավարձերը բարձր չեն, իսկ նման կրթություն ստացած մարդիկ, բնականաբար, բարձր աշխատավարձ են ակնկալում, և իրենց ուժերի համապատասխան իրացում չգտնելով` հեռանում են երկրից:

– Այո, պետական համակարգում աշխատավարձերը ցածր են: Բայց միայն պետական համակարգով չէ, չէ՞. ՀՆԱ 85%-ը մասնավոր հատվածում է ստեղծվում: Իսկ պետական համակարգում աշխատավարձերը թեև ցածր են, բայց բարձրացման միտումներ կան: Ճիշտ է՝ ճգնաժամը ևս լրջորեն խանգարեց դրան: Պետական համակարգում աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու ծրագիր կա, որպեսզի արտահոսքը պետական հատվածից դեպի մասնավոր հատված կամ միջազգային կառույցներ, այդքան մեծ չլինի:

Ոչ մի երևույթ տվյալ պահով չի կարելի գնահատել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է տնտեսությանը: Ցանկացած երևույթ պետք է դիտարկել և գնահատել՝ հետևելով նրա զարգացումներին: Այսինքն`պետք է համեմատել, թե ինչպես էր 3, 10, 15 տարի առաջ, հետո եզրակացություն անել. պարզել խոչընդոտներն ու դրանք վերացնելով`անցնել առաջ:

– Աշխատուժի խնդիր ունե՞նք կամ գիտելիքներով բավարար աշխատուժ ունե՞նք այդ ճանապարհն անցնելու համար:

– Ինչի՞ համար` բավարար: Մի մասով ունենք, մի մասով պակաս է, մի մասով լրացնում ենք: Եթե ամեն ինչ բավարար լիներ, ապա էլ ինչու՞ ենք կրթում մարդկանց: Ինչու՞ ենք բուհեր, դպրոցներ պահում: Ուրեմն` պահանջարկը կա, չէ՞:

– Հաճախ գործատուները բողոքում են, որ բուհերի շրջանավարտները չեն բավարարում գործատուների պահանջները:

– Շատ լավ է: Այսինքն, հաջորդ քայլն ի՞նչ է լինելու. այդ նույն գործարարները պատվիրելու են այս որակի մասնագետ իրենց համար, և բուհը ստիպված է լինելու փոխել դասախոսական կազմը, որակյալ դասախոսներ բերել, շատ տարիքն առած, հին գաղափարներով դասախոսներին ուղարկել թոշակի, իսկ նորերին ճանապարհ տալ, որպեսզի բուհը տա այնպիսի շրջանավարտ, որը գործարարներին կբավարարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում