Հարավային Օսեթիայի ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոևան հանդես է գալիս որպես իշխանության անօրինական զավթման փորձի գործով վկա, այլ ոչ՝ որպես մեղադրյալ։ Այս մասին Interfax գործակալությանը շաբաթ օրը հայտնել է Հարավային Օսեթիայի գլխավոր դատախազության դատախազ Ալան Պլիևը:
«2011 թ. փետրվարի 17-ից Ալլա Ջիոևայի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները, և նա տվյալ փուլում քրեական գործում հանդես է գալիս ոչ թե որպես մեղադրյալ, այլ՝ որպես վկա: Տվյալ գործով հետաքննությունը դեռևս շարունակվում է»,- ասել է Պլիևը:
Նա հիշեցրել է, որ փետրվարի 9-ին Ալլա Ջիոևան գլխավոր դատախազություն էր կանչվել որպես վկա, սակայն խոսակցության ընթացքում ներկա գտնվողների պահվածքի պատճառով նա վատ է զգացել և տեղափոխվել է հիվանդանոց:
Դատախազը նաև նշել է, որ իրավապահ մարմինները տեղեկություն ունեն, որ Ալլա Ջիոևայի դեմ մահափորձ է պլանավորվել:









































