ՀՀ ԱԻ նախարարությունն «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ մարտի 24-ին, ժամը 15.39-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով արգելափակվել է 6 ավտոմեքենա:
Երեք ավտոմեքենա ինքնուրույն դուրս են եկել խցանումից և շարունակել ընթացքը, իսկ մյուս երեք ավտոմեքենաները դուրս են բերվել տեղի ուժերով։









































