Սան Ֆրանցիսկոյի հարավում` քաղաքային քոլեջի մոտ գտնվող տանը գնդակահարվել է հինգ մարդ:
Հանցագործության մասին ոստիկանությանը հայտնել է մի կին, ով, մտնելով քոլեջի դիմաց գտնվող տուն, միջանցքում հայտնաբերել է անշունչ մարմին: Եվս երկու մարմին նա հայտնաբերել է ավտոտնակում: Ոստիկանությունը ժամանելով դեպքի վայր` գտել է չորրորդ և հինգերորդ մարմինները: Այս մասին հայտնել է Tengri News-ը:
Նախնական տվյալների համաձայն՝ սպանությունն իրականացրել է ընտանիքի մահացած անդամներից մեկը: Ոստիկանությունում նշել են, որ իր հարազատներին գնդակահարելուց հետո մարդասպանն այնուհետև ինքնասպանություն է գործել:
Անվտանգության նկատառումներով՝ քոլեջի ուսանողներին արգելվել է դուրս գալ հանրակացարանից:










































