Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն անփոփոխ է թողել Լա Լիգայի 29-րդ տուրում կայացած «Բարսելոնա» – «Գրանադա» հանդիպման ժամանակ կատալոնական ակումբի պաշտպան Դանիել Ալվեսի ստացած կարմիր քարտը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Գրանադա» հանդիպման երկրորդ խաղակեսում Դանիել Ալվեսը, ով մինչ այդ դեղին քարտ էր ստացել, սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղալու համար ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից:
«Բարսելոնա»-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի «Մալյորկա»-ի հետ:









































