News Georgia-ի փոխանցմամբ՝ չեխական Wind Energy Invest ընկերությունը Վրաստանի հարավում կառուցելու է քամու էլեկտրակայան, որի նվազագույն հզորությունը կազմելու է 50 մեգավատ: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը:
Նախագիծը գնահատվում է 100.8 միլիոն դոլար: Նախագծի իրագործման մեկնարկը պլանավորված է 2013 թվականի մայիսի 1-ին: Էլեկտրակայանը տարեկան կարտադրի 170 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Այն շահագործման կհանձնվի 2014 թվականի նոյեմբերին:









































