Եմենի Հաջա մարզում ականապատ դաշտում պատահական պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել, 15-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
«Այսօր Եմենի տասնյակ փախստականներ լքել են Հաջա նահանգի ճամբարներից մեկը և դեպի հայրենի գյուղ ճանապարհին պատահաբար դուրս են եկել ականապատ դաշտ»,- ասվում է երկրի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Գերատեսչությունը Աբդել Մալիք Ալ-Հոուսիի հյուսիսեմենական զինված խմբավորմանը մեղադրել է դաշտի ականապատման մեջ:
Չնայած 2010թ. օգոստոսին Կատարի մայրաքաղաք Դոհայում Եմենի կառավարության և Ալ-Հոուսիի զինված խմբավորման միջև ստորագրված պայմանագրին, որով դադարեց 2004թ. սկսված ռազմական հակամարտությունը, Եմենի հյուսիսում շարունակում են սուննիների և շիաների միջև կատաղի միջկոնֆեսիոնալ բախումները:








































