«Ժողովուրդ»-ը գրում է, որ թիվ 11 ընտրատարածքում առաջադրված Աժ պատգամավոր, անկուսակցական Գրիգոր Մարգարյանը, ով այս պահին Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության անդամ է, հիմա էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ է:
«Հիշեցնենք, որ «Օրինաց երկրից» դուրս գալուց հետո Մարգարյանը թեև չանդամակցեց որևէ այլ կուսակցության, սակայն 2007-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում էր: Աժ այս ընտրություններին նա առաջադրվել է ԲՀԿ-ի կողմից և ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում` 73-րդ տեղում»:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչպես այդպես ստացվեց, խիստ սպառիչ պատասխան է տվել. «Ստացվել է այնպես, ինչպես ստացվել է»:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է, որ Մարգարյանը երբեք էլ ՀՀԿ անդամ չի եղել, և որևէ արտառոց բան չի տեսնում, որ հիմա նա ԲՀԿ ցուցակում է:











































