«Հրապարակ»-ը գրում է, որ ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է, որ իր գործունեության արդյունքում ՀՀԿ համամասնական ցուցակը կստանա 35 տոկոս ձայն:
«Սա ՀՀԿ վերնախավը համարում է լավ արդյունք, քանի որ եթե այդ խոստումն իրականություն դառնա, և դրան գումարվեն մեծամասնականով ընտրված ՀՀԿ-ական պատգամավորները, ՀՀԿ-ն դարձյալ բացարձակ մեծամասնություն կունենա Աժ-ում: 2007թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ստացել էր 34 տոկոս»:










































