Եվրոպական դատարանը կարող է Ուկրաինային ստիպել վերանայել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դատավճիռը: Այս մասին Фокус պարբերականին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արդարադատության նախարար Ալեքսանդր Լավրինովիչը:
«Եթե մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշի, որ արդար դատավարություն չի կայացել, ապա դա հիմք կդառնա դատավճռի վերանայման համար: Եվրոպական դատարանն ազգային դատարանների վճիռները չեղյալ չի հայտարարում։ Յուլյա Տիմոշենկոյի կարգավիճակը կարող է փոխել միայն Ուկրաինայի դատարանի որոշումը»,- հայտարարել է նախարարը:
Մեկնաբանելով Տիմոշենկոյի հարցի քվեարկման հնարավորությունը՝ նախարարը կարծիք է հայտնել որ այսօրվա դրությամբ չարժե խոսել այդ մասին:
Այժմ Տիմոշենկոն գտնվում է Խարկովի Կաչանովյան ուղղիչ գաղութում: Նա դատապարտվել է 2009 թվականին Ռուսաստանի հետ գազի համաձայնագիր կնքելիս իր լիազորությունները չարաշահելու համար: Հոկտեմբերի 11-ին դատարանը Տիմոշենկոյին 7 տարվա ազատազրկման է դատապարտել։








































