Ճապոնիան ասել է, որ պատրաստում է հակահրթիռային պաշտպանության իր համակարգերը` ոչնչացնելու համար Հյուսիսային Կորեայի ցանկացած հրթիռ, որը վտանգ կներկայացնի իր տարածքի համար:
The Voice of Ameirca-ն հաղորդում է, որ Ճապոնիայի պաշտպանության նախարարն այսօր ասել է, որ Հյուսիսային Կորեան, այնուամենայնիվ, պատրաստվում է արձակել հրթիռը մեկ ամիս անց։ Սակայն ԱՄՆ–ը, Հարավային Կորեան, Չինաստանը և այլ երկրներ Հյուսիսային Կորեայի այս քայլը համարել են ՄԱԿ-ի բանաձևի խախտում, ըստ որի՝ Հյուսիսային Կորեան հրթիռներ արձակելու իրավունք չունի:
Նախարարն ասել է, որ հրամայել է ճապոնական զինված ուժերին պատրաստել հակահրթիռային համակարգերը` Փխենյանի հրթիռային հարձակումից պաշտպանվելու համար:











































