Դատավոր Արշակ Վարդանյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հրապարակեց Հովհաննես Թամամյանի և մյուս երկու ամբաստանյալների դատավճիռը:
Մասնավորապես Թամամյանին դատարանը մեղավոր ճանաչեց քրեական օրենսգրքի 308 հոդված 1-ին և 2-րդ մասերով և պատիժները գումարելով՝ նրան դատապարտեց վերջնական 4 տարի ժամկետով ազատազրկման և պետական պաշտոններում աշխատելու երկու տարվա արգելքի:
Դատավորը դատական ակտով պատժի կրման սկիզբը հաշվվում է 2011 թվականի մարտի 24-ից, մյուս երկու ամբաստանյալների մասով ևս դատական ակտը կրկնեց մեղադրող դատախազի կողմից դատարանում հրապարակված մեղադրական եզրակացությունը, որով և Արմեն Պողոսյանը, և Վահան Խանզադյանը հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեցին:
Դատական նիստի ավարտին Թամամյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առայժմ չի կարող ասել՝ կբողոքարկեն դատական ակտը վերաքննիչ ատյան, թե ոչ: