«ՀԱԿ-ը հանդես է գալիս բավական փորձված քաղաքական գործիչների ցուցակով, այլ հարց է, թե ինչպիսին է հասարակության վերաբերմունքը հայտնի քաղաքական գործիչների նկատմամբ»,- այսօրվա ասուլիսում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով. «Էլեկտորալ առումով ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ընկալումը նման է, ընկալում են միայն լիդերին` ուղղակի ՀԱԿ-ինը քաղաքական ընկալում ունի, ԲՀԿ-ինը` սոցիալական, բոլորն էլ վաղուց թրծված քաղաքական գործիչներ են»:
Քաղտեխնոլոգը նաև հավելեց, թե, չնայած խորին հարգանք է տածում ՀԺԿ-ի և Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ, փաստում է, որ ըստ իրեն, ՀԺԿ-ի երկրորդ համարը ՀԱԿ-ի վերջին համարն է:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» ներկայացրած միասնական ցուցակին, Կ. Քոչարյանի դիտարկմամբ՝ թեև հանրային սեկտորը աղմուկ բարձրացրեց, բայց, ըստ նրա, քաղաքական առումով ամենից քիչ խոցելի են հենց ՀՅԴ-ի և «Ժառանգության» ցուցակները: «Չեմ կարծում, որ Արարատ Զուրաբյանը գցված է, որովհետև չեմ հավատում, որ այդ ցուցակի մեջ Արարատ Զուրաբյանին հնարավոր էր «գցել», ինքը կարող էր «գցել»:










































