Goal.com-ի փոխանցմամբ` Ֆրասնիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսել Դեսային կարող է մոտ ապագայում դառնալ Գանայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Նախկին ֆուտբոլիստը դեմ չէ գլխավորել Գանայի հավաքականը, սակայն ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր կքնել ֆեդերացիայի հետ: Նշենք, որ Մարսել Դեսային ծնվել է Գանայում (Օդենկե Աբբեյ):
Դեսային Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև Մարսելի «Օլիմպիկ»-ի և «Միլան»-ի կազմում դարձել է Չեմպիոնների Լիգայի գավաթակիր:
Հիշեցնենք, որ Գանայի հավաքականի մարզչի պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ թիմը ձախողեց 2012 թվականի Աֆրիկայի առաջնությունը. սերբ մասնագետ Գերան Ստևանովիչն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից:







































